Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռոուհանին եւ Գուտերիշը պաշտպանել են միջուկային գործարքը

Ռոուհանին եւ Գուտերիշը պաշտպանել են միջուկային գործարքը
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը սեպտեմբերի 18-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ քննարկել Է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքի հատարումը, որը կնքվել Է 2015 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը, զրուցակիցները հանդես են եկել ի պաշտպանություն ԱՄՆ-ի կողմից քննադատվող համաձայնագրի, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել այլ հարցերի շուրջ: «Գլխավոր քարտուղարը եւ նախագահը քննարկեցին Գործողությունների համատեղ համապարփակ պլանը, ընդգծելով բոլոր մասնակիցների կողմից դրա ամբողջական ու արդյունավետ կատարման կարեւորությունը: Երկու ղեկավարները կարծիքներ փոխանակեցին ընդհանուր անհանգստություն առաջացնող տարածաշրջանային հարցերի, ինչպես նաեւ բռնի ծայրահեղականությանը հակազդելու վերաբերյալ Իրանի նախաձեռնության շուրջ»,- ասված Է հանդիպման արդյունքների վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ պլանի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀՊ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]