1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ղազախական կինոարվեստի լավագույն նմուշները կցուցադրվեն Երևանում

Ղազախական կինոարվեստի լավագույն նմուշները կցուցադրվեն Երևանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ղազախական ֆիլմերի շաբաթ»-ի շրջանակում Երևանում կներկայացվեն ղազախական արտադրության տարբեր տարիների լավագույն կինոնկարները: Շաբաթվա ֆիլմերի ցանկում ընդգրկվել են «Շալ», «Նվեր Ստալինին», «Իմ մանկության երկինք», «Նոմադ» և «Անդրսիբիրյան ճեպընթաց» ժապավենները: «Ղազախական ֆիլմերի շաբաթ»-ի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

«Հայ-ղազախական  դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ ենք անցկացնում այս շաբաթը: Այս տարի նաև նշում ենք  Երևանում Ղազախստանի դեսպանության բացման տասնամյակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը և հավելեց, որ  Ղազախստանում նկարահանվում են բազմաթիվ կինոնկարներ, որոնք հաջողությունների են հասնում նաև արտերկրում,  սակայն հնարավոր չէր դրանք բոլորը ներկայացնել Հայաստանում: Ընտրվել են բազմաժանր, բազմաբովանդակ կինոնկարներ բոլոր լսարանների համար:

Բացման արարողությանը ցուցադրվեց հանրահայտ «Շալ» կինոնկարը, որի գլխավոր դերակատարն Էրբոլատ Տագուզակովն է:

«Ես շատ եմ հավանում իմ կերտած հերոսին, որը մեծ ժողովրդականություն է վայելում: Այս ֆիլմի շնորհիվ ճանաչում ձեռք բերեցի, ինչը ինձ շատ հաճելի է, քանի որ տարբեր մարդիկ մոտենում են ինձ, ողջագուրվում, նկարվում ինձ հետ և ամենայն բարին մաղթում»,- ասաց դերասանը:

Նա շեշտեց, որ առաջին անգամ է Հայաստանում, հասցրել է շրջել Երևանի կենտրոնում ու արդեն սիրում է մեր քաղաքը: «Մարդիկ ժպտում են, ջերմ են ու հյուրընկալ»,-եզրափակեց Տագուզակովը:

«Շալ» ֆիլմի ռեժիսորը Էրմեկա Տուրսունովան է: Այն նկարահանվել է 2012 թվականին` Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» պատմվածքի մոտիվներով: 2013-ին ֆիլմը ներկայացվել է «Օսկար»-ի «Տարվա լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]