Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակում թողարկված նամականիշներից հասույթը կուղղվի զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակում թողարկված նամականիշներից հասույթը 
կուղղվի զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայփոստ» ընկերության կողմից սեպտեմբերի 17-ին շրջանառության մեջ դրվեց երեք նամականիշ՝ նվիրված՝ «Զինծառայողնրի ապահովագրության հիմնադրամ»-ի թեմային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փոստային նամականիշները մարվեցին և շրջանառության մեջ դրվեցին «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում: 

350 դրամ անվանական արժեքով մեկ փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ –ն թողարկել է 150 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, իսկ 350 և 1100 դրամ անվանական արժեքով երկու փոստային նամականիշների հետ՝ 10 հազար ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, որոնց վաճառքից գոյացած գումարը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի կողմից իրականացվող նախագծերին: 

Նամականիշների դիզայնի հեղինակներն են «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներներ Վահագն Մկրտչյանը և Վահե Մուրադյանը: 

350 դրամ անվանական արժեքով մեկ նամականիշի պատկերված է հայ զինվորը բնության ֆոնին, իսկ 350 և 1100 անվանական արժեքով երկու նամականիշների վրա՝ հեռադիտակի շրջանակի մեջ երևացող նամակ գրող և դիտակետում կանգնած հայ զինվորները:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]