Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 19.09.2017

Սպասվող լրահոս. 19.09.2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստան-Սփյուռք համաժողովն այսօր` սեպտեմբերի 19-ին կշարունակի իր աշխատանքը: Հայաստան-Սփյուռք համաժողովի երկրորդ լիագումար նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես կգա «ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնադրույթները» թեմայի շրջանակում:

ՏԿԶ  նախարար Դավիթ Լոքյանը մասնակցելու է Մարց և Ահնիձոր բնակավայրերում այլընտանքային նախադպրոցական կրթական ծառայությունների բացման արարողությանը: Նոր մոդելը նախատեսված է հոգալու այն երեխաների կրթական կարիքները, ովքեր բնակվում են հեռավոր գյուղական վայրերում, որտեղ առկա չեն կամ հասանելի չեն պետական նախադպրոցական կրթական հաստատությունները:

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդաստանում կանցկացվի անկախության հանրաքվե: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն իր դիտարկումները կներկայացնի սպասվող հանրաքվեի վերաբերյալ տարածաշրջանային զարգացումների համատեքստում:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Գիտություների ազգային ակադեմիայում կազմակերպում է « Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր »: Այս գիտաժողովը հայ ուսանողներին հնարավորություն կտա տեղեկանալու Ֆրանսիայում և Հայաստանում դոկտորանտուրայի շարժունակության հնարավորությունների մասին և ավելի մոտիկից ծանոթանալու հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերին:

Երևանում կանցկացվի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության համաժողով: Ներկա կլինեն ոլորտի բոլոր՝ պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչները:

Երևանում սեպտեմբերի 21-23-ը կայանալու է ռեստորանային սննդի Yerevan Food Fest (by «Hartak»)առաջին փառատոնը: Այսօր նախատեսված մամուլի ասուլիսին գաստրոբլոգեր և խոհարար Աննա Ձյուբան, Հյուսիսային Կովկասի ռեստորանատերերի և հյուրանոցատերերի ասոցիացիայի նախագահ Աննա Ելովիկովան, Դանիլովսկի շուկայում «Dolmaster» տաղավարի սեփականատեր Լիլիթ Հարությունյանը կներկայացնեն մանրամասներ սպասվող միջոցառման մասին:

Լրագրողների հետ կհանդիպի Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ  Սամվել Զաքարյանը: Նա կանդրադառնա դեղագործության ոլորտում առկա խնդիրներին:

Հայաստանի անկախության օրվան ընդառաջ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հանդես կգա մամուլի ասուլիսով: Նա կներկայացնի արխիվում պահվող Հայաստանի անկախությանն առնչվող կարևոր փաստաթղթերը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]