Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էյֆելյան աշտարակի շուրջ գնդականթափանց պատ են կառուցում զբոսաշրջիկների անվտանգության համար

Էյֆելյան աշտարակի շուրջ գնդականթափանց պատ են կառուցում զբոսաշրջիկների անվտանգության համար
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 18-ին սկսվել են Էյֆելյան աշտարակի հիմքի հարթակի շուրջ թափանցիկ գնդականթափանց պատի կառուցման աշխատանքները: Էյֆելի նշանավոր ստեղծագործությունը, որը կանգուն Է մնացել ե՛ւ Առաջին, ե՛ւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ, այժմ պետք Է ահաբեկիչներից պաշտպանել այցելուների անվտանգությունն ապահովելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կրկնակի երեքմետրանոց պատերը աշտարակը հյուսիսարեւմտյան կողմից բաժանում են Սենայի առափնյակից, ինչպես նաեւ այն ոչ մեծ ավտոմոբիլային անցումից, որը գտնվում Է հարավարեւելյան կողմում եւ անցնում Է Մարսյան դաշտի եզրաշերտով:

Զրահապատ ապակու հաստությունը կազմում Է հինգ սանտիմետր, այն կարող Է դիմանալ բանակային նմուշի ինքնաձիգներից արձակված գնդակներին եւ պաղպատե բեկորներին՝ ահաբեկիչների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման դեպքում: Բացի այդ, այն վայրերում, որտեղ աշտարակին հարում են գեղեցիկ զբոսայգիները, կտեղադրվեն լրացուցիչ մետաղական ցանկապատեր:

Շինարարությունը Էյֆելյան աշտարակի շահագործման ընկերության վրա ընդհանուր առմամբ կնստի 25 մլն եվրո: Պլանավորված Է, որ նախապատրաստական աշխատանքներից հետո թափանցիկ պատերը կսկսեն տեղադրել հոկտեմբերի 5-ին: Պաշտպանական ամբողջ համալիրը պետք Է ավարտված լինի 2018 թվականի հուլիսի 13-ին՝ հուլիսի 14-ի ազգային տոնի օրվա հրավառությունից մեկ օր առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]