Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջիջի Հադիդն իրեն փորձել Է զարդերի դիզայների դերում

Ջիջի Հադիդն իրեն փորձել Է զարդերի դիզայների դերում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գերմոդել Ջիջի Հադիդը Messika բրենդի եւ նրա ղեկավար ու դիզայներ Վալերի Մեսիկայի հետ համատեղ թողարկել Է ոսկերչական իրերի հավաքածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է բրենդի՝ սեպտեմբերի 18-ի մամուլի տեղեկագրում:

Գերմոդելի ոսկերչական շարքը տեղ Է գտել Muve բեսթսելլերի հավաքածուում, որի հոբելյանը նշում Է բրենդը: Ջիջի Հադիդի շարքում ներկայացված են շղթա-թեւնոցներ, մատանիներ եւ տարբեր երանգների ոսկուց պատրաստված կախազարդեր՝ կենտրոնի երկարավուն մասնիկով՝ կլորացված եզրերով եւ 57 նիստերով դասական երեսակմամբ խոշոր շարժական ադամանդով (հենց այս դետալն Է տվել հավաքածուի անվանումը. move անգլերենից թարգմանված նշանակում Է «շարժում»):

Ջիջի Հադիդն ամերիկացի մոդել Է, Tom Ford-ի մի քանի շարքերի դեմքը եւ Victoria’s Secret-ի «հրեշտակներից» մեկը: Բացի այդ, նա նկարահանվել Է 2015 թվականի Pirelli օրացույցի համար եւ հավաքածուներ Է թողարկում Tommy Hilfiger-ի եւ Vogue Eyewear-ի համար: 2016 թվականի դեկտեմբերին Նորաձեւության բրիտանական խորհուրդը նրան ճանաչել Է տարվա մոդել:

2017 թվականի ամռանը հայտարարվել Է, որ Ջիջի Հադիդը դարձել Է Missoni իտալական մակնիշի նոր դեմքը, մակնիշ, որն արտադրում Է տրիկոտաժից պատրաստված լյուքս դասի ապրանքներ եւ տեքստիլ՝ տան համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]