Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Rammstein-ը վերջին ստուդիական ալբոմը կթողարկի 2018 թվականին. Bild

Rammstein-ը վերջին ստուդիական ալբոմը կթողարկի 2018 թվականին. Bild
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Rammstein գերմանական ռոք-խումբը մտադիր Է ստուդիական աշխատանքն ավարտել հերթական ալբոմը թողարկելուց հետո, որը, ինչպես սպասվում Է, կհայտնվի 2018 թվականին: Այդ մասին գրել Է Bild թերթը՝ վկայակոչելով երաժիշտներին մոտ կանգնած աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ վերջին ինը տարվա ընթացքում առաջին սկավառակը կհայտնվի գալիք տարվա աշնանից ոչ շուտ, իսկ 2019 թվականին խումբը նոր ալբոմով կուղեւորվի շրջագայության, որը կարող Է դառնալ վերջիններից մեկը: Դրա հետ մեկտեղ Bild-ը նշում Է, որ չի հաջողվել խմբից պաշտոնական հաստատումներ ստանալ նրա ստեղծագործական ծրագրերի մասին:

Rammstein գերմանական ռոք-խումբը ձեւավորվել Է 1994 թվականին վոկալիստ Թիլեմ Լինդեմանի կողմից եւ իրեն դասում Է ինդաստրիալ-մետալի ժանրին: Իր կարիերայի ընթացքում խումբը վաճառել Է իր ալբոմների ավելի քան 35 մլն օրինակ: Կոլեկտիվին համաշխարհային ճանաչում են բերել այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ "Mutter"-ը, "Ich will"-ը եւ "Feuer Frei"-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]