1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Զեյթունցյանը կարևորում է սփյուռքի դերը Հայաստանի ճանաչելիության հարցում

Զեյթունցյանը կարևորում է  սփյուռքի դերը Հայաստանի ճանաչելիության հարցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության զարգացման հարցում մեծ նշանակություն ունի երկրի ճանաչելիության բարձրացումը, և այս առումով  սփյուռքի դերը կարևոր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

«Ոչ պաշտոնական տվյալներով՝ սփյուռքի միայն 10 տոկոսն է այցելել Հայաստան: Զբոսաշրջության կոմիտեի համար թիրախային շուկա է համարվում սփյուռքը, ուստի կոմիտեն այնտեղ գտնվող բոլոր կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցում է, որպեսզի բարձրացվի երկրի ճանաչելիության մակարդակը»,- ասաց Զեյթունցյանը:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նշեց, որ սփյուռքում Հայաստանի վերաբերյալ տեղեկատվություն բավականին քաղաքականացված է:

«Պետք է հայաստանյան մամուլի և այլ հարթակների միջոցով մեր երկրի մասին պատրաստել հետաքրքրիր և բովանդակային տեղեկություն, քանի որ այսօր  սփյուռքահայը ավելի շատ կարդում է տեղական մամուլը»,-նշեց Զեյթունցյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]