Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Լեդի Գագան չեղարկել Է իր համերգները համաշխարհային շրջագայության շրջանակներում


ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան հայտնել Է հաջակցություն Joanne ալբոմի համաշխարհային շրջագայության եվրոպական մասի շրջանակներում իր ելույթները մինչեւ 2018 թվականի սկիզբը չեղարկելու մասին՝ ուժեղ ցավերի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Live Nation-ը (շրջագայության կազմակերպիչ) այսօր հաստատեց, որ հաջակցություն Joanne ալբոմի համաշխարհային շրջագայության եվրոպական մասի շրջանակներում ելույթները, ցավոք, հետաձգվել են մինչեւ 2018 թվականի սկիզբը»,-ասված Է երգչուհու Twitter-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ: Նշվում Է, որ շրջագայությունը պետք Է սկսվեր սեպտեմբերի 21-ին Բարսելունի ելույթով եւ ավարտվեր հոկտեմբերի 28-ին՝ Քյոլնի համերգով:

Հայտարարության համաձայն, Գագան «տառապում Է սաստիկ ֆիզիկական ցավից, որը խանգարում Է նրան ելույթ ունենալ»: Ներկայում նա գտնվում Է բժիշկների հսկողության ներքո: Երգչուհին յոթ շաբաթ բուժում Է անցնելու՝ ազատվելու համար «հին վնասվածքների պատճառած ցավերից, որոնք շարունակում են անհանգստացնել նրան»:

«Շրջագայության երկրորդ մասը, որը նախատեսված Է Հյուսիսային Ամերիկայում, պլանավորվում Է շարունակել ըստ ժամանակացույցի: Live Nation-ը եւ Լեդի Գագան անկեղծորեն ներողություն են հայցում պատճառած անհարմարությունների համար»,-նշվում Է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Լեդի Գագան Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել Է, թե չի կարողանա ելույթ ունենալ Ռիո դե Ժանեյրի Rock in Rio երաժշտական փառատոնում, քանի որ հոսպիտալացվել Է սաստիկ ցավերի պատճառով: Նրա խոսքով՝ իրեն հիվանդանոց են տեղափոխել ազդրի շրջանում ցավերի պատճառով:

«Դա պարզապես ցավ չԷ ազդրի շրջանում կամ հոգնածություն՝ աշխատանքի պատճառով, դա շատ ուժեղ ցավ Է»,-հայտարարել Է Լեդի Գագան: Ավելի վաղ երգչուհին հայտնել Է, որ ինքը հիվանդ Է խրոնիկական ֆիբրոմիալգիայով: Այս հիվանդությունն ունեցող մարդիկ, որպես կանոն, տառապում են ամբողջ մարմնում խրոնիկական սիմետրիկ ցավից: Հիվանդությունը մինչեւ վերջ ուսումնասիրված չԷ, ինչը դժվարացնում Է դրա բուժումը:

Լեդի Գագան այն մասին, որ խրոնիկական ցավեր Է ունենում, խոսում Էր դեռ 2013 թվականին, բայց միայն հիմա Է բացահայտել այդ ցավի պատճառները: Ֆիբրոմիալգիայով տառապող մարդկանց մոտ բազմաթիվ ախտանիշներ են լինում. նրանք հաճախ տառապում են վատ քնից, մկանների քարացածությունից, գերհոգնածության սինդրոմից, հիշողության կորստից, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնացման խանգարումներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ