Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայտնի Է դարձել Լոնդոնի մետրոյում ահաբեկչության մեջ կասկածվողի անունը. Sky News

Հայտնի Է դարձել Լոնդոնի մետրոյում ահաբեկչության մեջ կասկածվողի անունը. Sky News
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել Լոնդոնի մետրոյում կատարված ահաբեկչական գործողությանը մեղսակցության մեջ երկու կասկածվողներից մեկի անունը: Ինչպես սեպտեմբերի 18-ին հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ, սեպտեմբերի 16-ին ձերբակալված 21-ամյա Յահյահ Ֆարուխն անցնում Է Parsons Green կայարանում կատարված պայթյունի գործով:

Սեպտեմբերի 17-ին ոստիկանները խուզարկություն են կատարել Լոնդոնի Սթանուել արվարձանում (Սարեյի կոմսություն) Ֆարուխի բնակության վայրում: Կասկածյալն ինքը դրանից մեկ օր առաջ ձերբակալվել Էր Հաունսլուի շրջանում (Լոնդոնի արեւմտյան մաս) տեղական ժամանակով ժամը 23:50-ին (Երեւանի ժամանակով ժամը 02:00-ին): Նա շարունակում Է կալանքի տակ գտնվել Լոնդոնի հարավի ոստիկանական բաժանմունքում:

Մետրոյում կատարված ահաբեկչության կապակցությամբ Անգլիայի Քենթի կոմսության ոստիկանությունը սեպտեմբերի 16-ին ավելի վաղ Դուվր ծովափնյա քաղաքում ձերբակալել Էր 18-ամյա մի երիտասարդի: Նրա անունն առայժմ հայտնի չԷ: Parsons Green վերգետնյա կայարանում գնացքի լեփ-լեցուն վագոնում պայթյունը տեղի Էր ունեցել սեպտեմբերի 15-ին ժամը 08:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:20-ին): Ոստիկանության տվյալներով՝ պայթուցիկ սարքն ամբողջությամբ չի գործել: Ահաբեկչական գործողության հետեւանքով տուժել Է 30 մարդ: Նրանց մեծամասնությունն ստացել Է դեմքի, վերին եւ ստորին վերջույթների այրվածքներ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]