1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դուբայում բացվել է աշխարհում առաջին «խելացի» ոստիկանական տեղամասը

Դուբայում բացվել է աշխարհում առաջին «խելացի» ոստիկանական տեղամասը
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում բացվել Է լիովին ավտոմատացված «խելացի» ոստիկանական տեղամաս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին հայտնել Է Էմիրաթական Gulf News հրատարակությունը:

Հրատարակության համաձայն՝ դա աշխարհում առաջին նման ոստիկանական տեղամասն Է: Դրա այցելուները կարող են օգտվել 60 տեսակի ծառայություններից, օրինակ՝ դիմում տալ իրավախախտման մասին կամ հայտնել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Նշվում Է, որ ոստիկանների հետ շփումը տեղի Է ունենում տեսակապի միջոցով եւ Էլեկտրոնային ցանցով: «Խելացի» ոստիկանական տեղամասը կաշխատի շուրջօրյա: Հետագայում պլանավորվում Է նման ոստիկանական տեղամասեր ստեղծել Դուբայի բնակելի եւ առեւտրային կառուցապատման բոլոր շրջաններում: Դուբայի ոստիկանության կարծիքով՝ դա կօգնի բեռնաթափել սովորական ոստիկանական տեղամասերը, ինչպես նաեւ հաղթահարել իրավապահ մարմիններին դիմելու դեմ տարածված կանխակալ կարծիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]