1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայերն աշխարհի ամենահետաքրքիր ազգերից են. Լու Բեգա

Հայերն աշխարհի ամենահետաքրքիր ազգերից են. Լու Բեգա

ԵՐԵՎԱՆ, 18  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան երաժշտական երեկո» միջոցառման շրջանակում օրերս Հայաստան էր ժամանել հանրահայտ երաժիշտ և կատարող Լու Բեգան, որին շատերս ճանաչում ենք «Mambo No. 5» (Մամբո համար 5) երգով: Հաջորդ ամիս նա հանրության դատին կհանձնի իր նոր նախագիծը՝ փաստավավերագրական ֆիլմը, որն անդրադառնում է մարդկությանը հուզող բազմաթիվ խնդիրների: Այս և այլ հարցերի շուրջ երգիչը զրուցել է լրագրողների հետ հանդիպմանը:

«Երկրորդ անգամ եմ Հայաստանում: Վերջին այցիցս ինը տարի է անցել, ու ընդգծեմ, որ այդ ընթացքում իմ կյանքում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Մեծագույն ձեռքբերումն աղջիկս է: Ֆանտաստիկ է կրկին  Հայաստանում լինել, քանի որ մարդիկ չափազանց դրական են, եղանակը հաճելի է, մթնոլորտը՝ ջերմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Լու Բեգան:

Երգիչը հավանում է հայերի հնագույն պատմությունը, էթնոսը և կարծում, որ հայերն աշխարհի ամենահետաքրքիր ազգերից են: «Դուք հզոր  պատմություն ունեք, և ես սիրով վերադարձա այստեղ: Աշխարհն ասես խենթացել է, խճճվել. հրաշալի է հյուրընկալվել մի երկրում, որը դարեր շարունակ պահպանում է իր ավանդույթները»,- շեշտեց նա:

Լու Բեգան ընդգծեց, որ ներկայումս աշխատում է իր նոր նախագծի վրա: Խոսքը  փաստավավերագրական ֆիլմի մասին է, որը հոկտեմբերի վերջին կհանձնվի հանրության դատին:

«Ֆիլմը բավականին ընդգրկուն է և անդրադառնում է տարբեր հարցերի ու խնդիրների: Ինչպես  նշեցի, աշխարհը խենթացել է, և եթե մենք քայլեր չձեռնարկենք, երկար չենք գոյատևի: Մեր առջև կան Հյուսիսային Կորեայի, Սիրիայի ցավալի օրինակները, երկրաշարժեր, փոթորիկներ: Դրանք պարզապես բնական աղետներ չեն, այլ ավելի խորը  նշանակություն ունեն: Կարծում եմ՝ մարդիկ հետաքրքրությամբ կդիտեն ֆիլմը»,-ասաց նա և հաջորդ տարի նորից Հայաստան գալու և հայերեն երգեր երգելու հույս հայտնեց:

Լու Բեգան ծնվել է 1975 թվականին Գերմանիայում: Իր երաժշտական գործունեությունը սկսել է որպես ռեփեր: 13 տարեկանում իր երկու ընկերների հետ հիմնել է հիփ-հոփ խումբ, որը մեկ տարվա ընթացքում  սկավառակ է թողարկել: Ծանոթանալով լատինաամերկյան ռիթմերին՝ գերվել է դրանցով ու փոխել երաժշտական գործունեության ուղղությունը: Նրա ամենահայտնի երգը՝ «Mambo No. 5» կայծակնային արագությամբ հայտնի է դարձել ամբողջ աշխարհում՝ գրավելով Եվրոպայի երաժշտական հիթ-շքերթների առաջին հորիզոնականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]