Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Էդվարդ Նալբանդյանը և Գարո Փայլանը մտքեր են փոխանակվել համահայկական օրակարգի հարցերի վերաբերյալ

Էդվարդ Նալբանդյանը և Գարո Փայլանը մտքեր են փոխանակվել համահայկական օրակարգի հարցերի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում ուշադրությամբ հետևում են Գարո Փայլանի գործունեությանը, ու կարևորել նրա մասնակցությունը համահայկական խորհրդաժողովին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել համահայկական օրակարգի հարցերի վերաբերյալ։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն առնչվող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]