Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի նավթի արդյունահանման ծավալները զգալիորեն նվազել են

Ադրբեջանի նավթի արդյունահանման ծավալները զգալիորեն նվազել են

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017-ի հունվար-օգոստոսին ադրբեջանական նավթի արդյունահանման ծավալները (ներառյալ գազային կոնդենսատները) կազմել են 25 մլն 572,7 հազար տոննա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info-ն:

Այս ցուցանիշը 2016-ի հունվար-օգոստոսի համեմատ 9,3 տոկոսով պակաս է:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդած տվյալների համաձայն` 2017-ի հունվար-օգոստոսին Ադրբեջանում արդյունահանվել է 25 մլն 538,5 հազար տոննա ապրանքային նավթ, ինչը նույնպես նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանի համեմատ 9,3 տոկոսով պակաս է:

Ադրբեջանում 2017-ի հունվար-օգոստոսին արդյունահանվել է 18 մլրդ 769,1 մլն խմ գազ ( նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 6,4 տոկոսով պակաս), իսկ ապրանքային գազի արդյունահանումը կազմել է 12 մլրդ 59,4 մլն խմ ` 4,1 տոկոսով պակաս:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]