Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ջոն Մաքքեյնն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերացնել «Թուրան»-ի տնօրենին առաջադրված մեղադրանքները

Ջոն Մաքքեյնն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերացնել «Թուրան»-ի 
տնօրենին առաջադրված մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄՆԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերացնել Ադրբեջանում գործող վերջին անկախ լրատվամիջոցի` «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի նկատմամբ առաջադրված բոլոր մեղադարանքները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: 

«Մեհման Ալիևի ազատ արձակումը ճիշտ քայլ է, բայց Ադրբեջանի իշխանությունները միևնույն ժամանակ պետք է վերացնեն նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքները: Իշխանությունները պետք է վերացնեն նաև անօրինական կերպով ազատազրկման ենթարկված մյուս բոլոր անձանց մեղադրանքները և ազատ արձակեն նրանց»,- նշել է սենատորը: 

Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի գործով սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ նրա նկատմամբ կալանավորումը, որպես պատիժ, վերացվել է՝ փոխարինվելով ազատ արձակմամբ:

Մեհման Ալիևը կալանավորվել էր օգոստոսի 28-ին՝ հարկային խնդիրներ ունենալու պատրվակով: 

«Թուրան»-ից հայտնել էին, որ գործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են խոչընդոտելու «Թուրանի» գործունեությունը:

Մեհման Ալիևի նկատմամբ առաջադրված անօրինական մեղադրանքների համաձայն` նրան սպառնում էր 7 տարվա ազատազրկում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]