Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանիան ավելի շատ կսահմանափակի տնտեսական համագործակցությունը Թուրքիայի հետ. Մերկել

Գերմանիան ավելի շատ կսահմանափակի տնտեսական համագործակցությունը 
Թուրքիայի հետ. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան մտադիր է ավելի շատ սահմանափակել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը, որպեսզի հասնի այնտեղի հայրենակիցների ազատ արձակվելուն: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք ստիպված կլինենք ավելի շատ կրճատել Թուրքիայի հետ համագործակցությունը և վերանայել նախագծերը»,- հայտարարել է Մերկելը:

Կառավարության ղեկավարը զարմանք է հայտնել, որ Թուրքիայում մինչև այժմ Գերմանիայի բազմաթիվ քաղաքացիներ գտնվում են ազատազրկման մեջ:

ԳԴՀ տվյալների համաձայն՝ Թուրքիայում ազատազրկման մեջ է Գերմանիայի 50-ից ավելի քաղաքացիներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]