Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵՄ-ում Ադրբեջանի նախկին դեսպանը «Ադրբեջանական լվացքատան» հետ կապված սկանդալային հայտարարություն է արել

 ԵՄ-ում Ադրբեջանի նախկին դեսպանը «Ադրբեջանական լվացքատան» հետ կապված  
սկանդալային հայտարարություն է արել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը Ադրբեջանի մասնակցությամբ «Ադրբեջանական լվացքատուն» կոչված կոռուպցիոն սխեմայի վերաբերյալ սկանդալային հայտարարություն է արել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արիֆ Մամեդովը հայտարարությունը տարածել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով:

Նախկին դեսպանը գրում է, որ «Ադրբեջանական լվացքատան» ուսումնասիրությունների արդյունքում պարզված հաջորդ հանգամանքները կապված են լինելու Ադրբեջանի և եվրապատգամավորների մասնակցությամբ սեքս-սկանդալի հետ:

«Ես արդեն գրել եմ, որ Ֆրանսիայում Ադրբեջանի իշխանությունների գլխավոր լոբբիստը հանդիսացող «Ֆրանսիայում Ադրբեջանի ընկերներ» ասոցիացիայի նախագահ Ժան Ֆրանցիս Մանսելը և նրա կինը այլասերվածներ են և, կներեք մանրամասնելուս, համար նրանք խմբակային սեքսի սիրահարներ են: Գրեթե բոլոր լոբբիստները ունեն սեռական շեղումներ և  տարօրինակ սեռական նախասիրություններ: Բաքուն եղել է տարբեր սենատորների և եվրապատգամավորների զվարճանքի սիրելի վայրերից մեկը: Նրանք աշխատանքային գործուղման պատրվակով գալիս են Ադրբեջան, բայց իրականում գալիս են Բաքվում սիրային հանդիպումներ ունենալու համար և, իհարկե, այս ամենի համար վճարում է Ադրբեջանը: Հյուրանոցային սենյակները, որտեղ եղել են այդ հանդիպումները, նախապես կահավորված են եղել նկարահանող սարքերով և իշխանություններն ամեն բան տեսագրել են:
Կարծում եմ, որ մեր իշխանությունները, կարդալով այս ամենը, հասկանում են, որ ես գիտեմ նաև շատ այլ բաներ»,-նշված է Մամեդովի գրառման մեջ:

Նախկին դեսպանը ենթադրում է, որ վերջին  աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումներից հետո կարող են ջրի երես դուրս գալ նաև այդ տեսանյութերը:

Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվներ, որոնց միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ: 

Այս տվյալները հայտնաբերվել են եվրոպական պարբերականների կոնսորցիումի կողմից իրականացված հետաքննության արդյունքում, որը հրապարակվել է Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]