Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Քասսինի» տիեզերական զոնդն ավարտեց իր առաքելությունը

«Քասսինի» տիեզերական զոնդն ավարտեց իր առաքելությունը
 ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 15-ին Երեւանի ժամանակով ձամը 15:54-ին ավարտվել Է «Քասսինի» տիեզերական զոնդի գրեթե 20-ամյա առաքելությունը: Միջմոլորակային կայանը ուղարկել են Սատուռնի մթնոլորտ, որի խիտ շերտերում այն այրվել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զոնդը Արեգակնային համակարգի՝ մեծությամբ երկրորդ մոլորակի մթնոլորտի վերաբերյալ տվյալներ Էր փոխանցում մինչեւ իր գոյության վերջին պահը: Հավաքված տեղեկատվությունը կբավականացնի երկար տարիների հետազոտությունների համար. ապարատն իր գոյության ընթացքում Երկիր Է փոխանցել 453 հազար 48 լուսանկար:

«Քասսինի»-ի կողմից արված բոլոր նոր լուսանկարները ներկայացված են NASA-ի կայքի հատուկ Էջում: Նախագծի ընդհանուր արժեքը կազմել Է 3,9 մլրդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]