Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի  պատվիրակությանը

Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի 
 պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի («IMF») պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում երկկողմ քննարկումներ են տարվել ՀՀ 2018 թվականի բյուջեի մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև նախատեսվող միջոցառումների ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև հարակաբյուջետային քաղաքականության վերջին զարգացումներին ու ուղղություններին, ինչպես նաև հնարավոր կանխատեսումներին և բարեփոխումներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարը բարձր է գնահատել ԱՄՀ հետ շարունակական համագործակցության շրջանակը և կարևորել է դրա ընդլայնման ու ամրապնդման հնարավորությունները:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]