Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թողարկվել Է «Ածելու վրայով վազողը 2049»-ի երկրորդ պրիկվելը՝ Բատիստայի մասնակցությամբ

Թողարկվել Է «Ածելու վրայով վազողը 2049»-ի երկրորդ պրիկվելը՝ Բատիստայի մասնակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հայտնվել Է «Ածելու վրայով վազող»-ի մոտիվներով նկարահանված երկրորդ կարճամետրաժ ֆիլմը: Հոլովակը հրապարակված Է JoBlo Movie Trailers YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ժապավենն ստացել Է «2048. Փախչելու տեղ չկա» անվանումը: Դրանում իրադարձությունները ծավալվում են առաջին կարճամետրաժ ֆիլմի գործողություններից 12 տարի անց: Հոլովակում ներկայացվում Է Սափեր անունով հերոսի պատմությունը, որը ելուզակների հետ գոտեմարտի մեջ Է մտնում՝ պաշտպանելով մի աղջկա: Կարճամետրաժ ֆիլմում գլխավոր դերակատարը Դեյվ Բատիստան Է, որը հայտնի Է Դրաքսի դերով «Գալակտիկայի պահապանները» երկերգությունից:

Հոկտեմբերի 6-ին Էկրան կբարձրանա «Ածելու վրայով վազողը 2049»-ը՝ 1982 թվականի ֆիլմի սիքվելը: Կինոնկարի ռեժիսորը դարձել Է Դենի Վիլնյովը: Ժապավենում խաղացել են Հարիսոն Ֆորդը, Ռայան Հոսլինգը եւ Ջարեդ Լետոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]