Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հանրության դատին հանձնվեց «Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թ.» գրքի հայերեն հրատարակությունը

 Հանրության դատին հանձնվեց «Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թ.» 
գրքի հայերեն հրատարակությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհագրագետ և քարտեզագիր Ռուբեն Գալչյանի «Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թ.» գրքի հայերեն հրատարակությունը ներկայացվել է հանրության դատին: Հրատարակության շնորհանդեսը կայացավ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Շնորհանդեսին ներկա էին Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, հեղինակի ընկերները, հարազատները և այլք:

Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը` խոսելով Ռուբեն Գալչյանի և նրա գործունեության մասին: «Պարոն Գալչյանը մեզ ծանոթ է թե իբրև կոլեկցիոներ, թե իբրև հետազոտող և թե իբրև բարերար: Նա վերջին մեկ ու կես տասնյամյակում բավական բեղուն գործունեություն է ծավալել հատկապես հայ քարտեզագրության գործում` նպաստելով դրա հանրայնացմանն ու տարածմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ղևոնդյանը:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ Ռուբեն Գալչյանը բազմաթիվ աշխատություններ է հրատարակել աշխարհին ապացուցելու կամ ևս մեկ անգամ պարզապես հիշեցնելու, որ մենք աշխարհի քարտեզներում կանք ի սկզբանե: «Եվ հիմա փոխեց նաև մոտեցումը. համաշխարհային քարտեզագրության մեջ էլ մենք կանք և աշխարհը կա մեր քարտեզագրության մեջ: Տեսնում ես Ամերիկան, տեսնում ես Աֆրիկան, Եվրոպան և դրանց կողքին՝ Բայազետի գավառը, Երզնկայի գավառը»,- նշեց Աշոտ Մելքոնյանը:

Գրքի հեղինակ Ռուբեն Գալչյանը, խոսելով քարտեզի մասին, ասաց, որ այն  յուրահատուկ փաստաթուղթ է, որը մեկ հայացքով տալիս է անհրաժեշտ տեղեկատվություն: «Մեզ՝ հայերիս համար քարտեզը այլ կարևորություն ունի և այն միայն ճանապարհորդելով չի սահմանափակվում: Մեզ մոտ քարտեզի առկայության պատճառը ոչ միայն ուղղություն կամ տեղ գտնելն է, այլ հոգեբանական և հաճախ ենթագիտակցական մի ներքին մղում, որն իր մեջ պահում է նախկինում ունեցածը, որն այսօր կորցրել ենք: Այսպիոսով, այդ քարտեզը մեր հիշողության երաշխավորն է»,-հավելեց նա:

 Շնորհանդեսի ավարտին Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, իբրև երախտիքի նշան, Ռուբեն Գալչյանին հանձնեց Մատենադարանի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ:

Մարիամ Ադամյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]