Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՀԿ-ի հետ համագործակցության արդյունքները

Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՀԿ-ի հետ համագործակցության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ համագործակցության արդյունքները: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ի հետ համագործակցության ընթացքում կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել Արցախի խնդրի, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված: «Այս ընթացքում շատ կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել՝ նույն կառավարության գործունեության հետ կապված: Կառավարության գործունեությունը իսկապես շատ ավելի թափանցիկ և հաշվետու է դարձել: Տեղի են ունենում գործընթացներ, որոնք իրենց արդյունքը տալու են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Ռուստամյանը:

Պատգամավորը լուրջ փոփոխություններ է տեսնում հարկային և մաքսային ծառայությունների աշխատանքում: «Շուրջ 50 տոկոսով պակասել են հարկային ստուգումները, միևնույն ժամանակ աճել են հարկային մուտքերը: Կան նախադրյալներ, որ մենք կամաց-կամաց կարող ենք լուծել այն խնդիրները, որոնք մարդիկ բարձրաձայնում են: Այդ խնդիրները լուծման եղանակներ ունեն: Մինչ այս պահը այդ խնդիրները լուծելու ավելի լավ եղանակներ չի առաջարկել: Միայն ասում են «ես գամ լավ կլինի»: Մենք այդ եկողներին տեսել ենք: Մենք հավատում ենք համակարգված  և մտածված ռեֆորմներին, որոնք առաջացնելու են նոր հնարավորություններ առաջընթաց ապահովելու համար»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]