Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թուրքիայում ձերբակալվել է գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարի փաստաբանը

Թուրքիայում ձերբակալվել է գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարի 
փաստաբանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի փաստաբանը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Փաստաբան Ջելալ Չելիքը ձերբակալվել է Անկարայում: Առաջիկայում նա կտեղափոխվի Ստամբուլ: Ոստիկանությունը նրա տանը խուզարկում է իրականացրել:

Ձերբակալությունն իրականացվել է Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների փաստաբանների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]