Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խոսրով Հարությունյանն ընդհանուր գործիքակազմի մեջ գյուղացիների պարտքի զիջումն արդարացված է համարում

Խոսրով Հարությունյանն ընդհանուր գործիքակազմի մեջ գյուղացիների պարտքի զիջումն արդարացված է համարում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարարտանյութերի և սերմերի դիմաց գյուղացիների կուտակած պարտքերը զիջելու ՀՀ կառավարության որոշումը ողջունելի է: Այն միտված է գյուղացուն օգնելուն: «Արմենպրես»-ի հետ զրույցում  նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը` մեկնաբանելով պարարտանյութերի և սերմերի դիմաց գյուղացիների կուտակած պարտքերը զիջելու մասին ՀՀ կառավարության որոշումը:

«Հանգամանքների բերումով կամ, ենթադրենք, ոչ ճիշտ տնտեսավարման հետևանքով պարարտանյութերի և սերմերի դիմաց գյուղացիները ձևավորել են պարտքեր: Համաձայնեք, որ դրանք պարտադիր վերադարձի ճանապարհով գյուղացիների գործունեությունն արդյունավետ դարձնելը քիչ հավանական է: Այսինքն` դրանով իսկ մենք ցանկացած գյուղացիական տնտեսության համար խորացնում ենք պարտքի ճգնաժամը, գյուղացուն ծանր վիճակի մեջ ենք դնում»,-ասաց Խոսրով Հարությունյանը:

Պատգամավորի խոսքով, եթե կառավարությունը գյուղացիական տնտեսությունները փորձեր խթանել միայն պարտքի զիջումով, ապա դա քննարկման առարկա կլիներ, բայց չէ՞ որ դրան զուգահեռ գործադիրը գործիքակազմ է առաջարկում գյուղացիական տնտեսությունն ակտիվացնելու համար:

«Օրինակ, այսօրվա դրությամբ ներդրումային ծրագրի վարկային տոկոսադրույքը սուբսիդավորմամբ դարձել է 2 տոկոս: Այսինքն` առաջարկվում են մատչելի վարկային ռեսուրսներ: Դրան գումարած, առաջարկվում են լուրջ նախաձեռնություններ գյուղացիական տնտեսությունների վիճակը բարելավելու համար: Եթե այս ամբողջ գործիքակազմի մեջ դիտենք պարտքի զիջումը, ապա դա միանշանակ արդարացված է: Դա գալիս է լրացնելու այն գործիքների ցանկը, որոնցով գործադիրը փորձում է նպաստել գյուղացիական տնտեսությունների վիճակի բարելավմանը»,-հավելեց Խոսրով Հարությունյանն` ընդգծելով, որ ի թիվս այլ նախաձեռնությունների, պարտքի ներումը դրական է, համակարգված ձևով գյուղացիական տնտեսություններին աջակցելու տեսանկյունից:

Սեպտեմբերի 14-ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը  հանձնարարել է ՀՀ մարզպետներին 1-ամսյա ժամկետում կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը՝ ըստ հանրապետության մարզերի և համայնքների, ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Գյուղատնտեսության նախարարին էլ հանձնարարվել է պարտքերի վերջնական ամփոփված ցանկն ստանալուն պես 1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հարցին վերջնական կարգավորում տալու նպատակով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]