Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ծառուկյան» դաշինքը օրենսդրական նախաձեռնությունների առումով լայնածավալ գործողություններ է սկսելու

«Ծառուկյան» դաշինքը օրենսդրական նախաձեռնությունների առումով լայնածավալ 
գործողություններ է սկսելու

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը 6-րդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանի ընթացքում պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությունների առումով լայնածավալ գործողություններ է սկսել: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «6-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի աշխատանքները կառուցողական են սկսվել, մենք աշխատանքները սկսել ենք խմբակցության նիստով, որի ժամանակ ուրվագծել ենք մեր անելիքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Էնֆիաջյանը:

Նա հավելեց, որ իրենք ավելի են ընդլայնելու կապը ՀՀ քաղաքացիների հետ, պարբերաբար այցեր են լինելու մարզեր և սահմանամերձ համայնքներ: Էնֆիաջյանն ընդգծեց, որ իրենք ունեն օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պատրաստվում են կյանքի կոչել և նպաստել երկրում արմատական փոփոխությունների իրականացմանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ևս ընդգծեց, որ իրենք Ազգային ժողովի նստաշրջանի աշխատանքները սկսել են խմբակցության նիստով, որի ընթացքում խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է ակտիվ աշխատել, հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով, ինչպես նաև ակտիվ մասնակցություն ունենալ այլ քաղաքական ուժերի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների քննարկումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]