Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու նախաձեռնությունը թեմայի շուրջ հանրային քննարկում սկսելու միջոց է համարում

Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու նախաձեռնությունը թեմայի շուրջ 
հանրային քննարկում սկսելու միջոց է համարում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս բերելու գործընթաց սկսելու նախաձեռնությունը միջոց է այդ թեմայով հանրության հետ երկխոսություն սկսելու և հանրային քննարկում ծավալելու համար: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ մեզ մոտ արդեն ստացվել է այդ թեմայով երկխոսություն սկսել հանրության հետ, որովհետև բոլոր հեռուստաընկերությունները, թերթերը, կայքերը, որոնք ես բացում եմ, գրում են և խոսում են այդ թեմայով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ իրենց նախաձեռնության վերաբերյալ արդեն արձագանքներ են գալիս նաև Ռուսաստանից և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներից: «Գործընթացը մենք արդեն սկսել ենք, սկսվել է հանրային մեծ դիսկուրս: Ես կարծում եմ, որ հիմա մենք ունենք բոլոր լծակներն այդ դիսկուրսը շարունակելու համար»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]