Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը երեք ամսով երկարացրել Է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման ռեժիմը

ԱՄՆ-ը երեք ամսով երկարացրել Է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման ռեժիմը
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւս երեք ամսով երկարացրել Է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման ռեժիմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նայերթը:

«Վարչակազմը հավանություն տվեց պատժամիջոցների չեղարկման ռեժիմին, որպեսզի որոշակի ճկունություն պահպանի որոշումներ ընդունելիս»,- ասել Է Նայերթը: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]