Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ ԶՀԿ գլխավոր ասամբլեայի 22-րդ նստաշրջանին

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ ԶՀԿ գլխավոր ասամբլեայի 22-րդ 
նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը մասնակցում են Չինաստանի Չենդու քաղաքում սեպտեմբերի 11-ից 16-ն անցկացվող ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր ասամբլեայի 22-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,

օրակարգում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարի զեկույցները, կազմակերպությանը նոր երկրների անդամակցության հարցը, 2016-2017թթ. ծրագրով նախատեսված կատարված աշխատանքները, զբոսաշրջիկների պաշտպանության և զբոսաշրջային ծառայություններ մատուցողների իրավունքների և պարտականությունների մասին կոնվենցիան, հաստատվել են կազմակերպության գործունեության 2017-2018թթ. ծրագիրը և բյուջեն:

Քվեարկությամբ ընտրվել են գործադիր խորհրդի անդամ երկրները, գլխավոր ասամբլեայի 23-րդ նստաշրջանի անցկացման վայրն ու ամսաթվերը և 2018 թվականին Զբոսաշրջության միջազգային օրվա տոնակատարության հյուրընկալող երկիրը:

Միջոցառման շրջանակում Զարմինե Զեյթունցյանը և Մեխակ Ապրեսյանը հանդիպումներ են ունեցել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ՄԱԿ ԶՀԿ անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի պատասխանատուների հետ:

ՄԱԿ ԶՀԿ գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում 2018-2021թթ. ժամանակահատվածի համար ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար է ընտրվել Վրաստանի կառավարության կողմից առաջադրված թեկնածու Զուրաբ Պոլոլիկաշվիլին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]