ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է փոքր անցումային տնտեսություններ մարտահրավերների թեմայով նստաշրջանին
18:50, 14 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը սեպտեմբերի 14-ին Հայ-ռուսական համալսարանում մասնակցել է «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանին և հանդես եկել ելույթով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Տարածաշրջանային մարտահրավերներ. գոյատևումից դեպի զարգացում» խորագրով ելույթում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին, հարևան պետությունների հետ փոխհարաբերություններին ու դրանց զարգացման հնարավոր ուղիներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում