Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրամիության համար կարեւոր է Հայաստանի կայուն եւ շարունակական աճը. Պյոտր Սվիտալսկի

Եվրամիության համար կարեւոր է Հայաստանի կայուն եւ շարունակական աճը. Պյոտր 
Սվիտալսկի

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը շահագրգռված է Հայաստանի բարգավաճմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի մարզերում Եվրաակումբներ» ծրագրի շրջանակում հայտարարված  «Որտե՞ղ է ավարտվում Եվրոպան» խորագրով համազգային ոչ ակադեմիական էսսեների մրցույթի փակման արարողության շրջանակում պատասխանելով ներկաների հարցերին՝ այս մասին նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մեր ռազմավարական նպատակն է ստեղծել Եվրոպայի հարեւանության տարածքում բարգավաճում եւ հարստություն, հետեւաբար ես  ուրախ եմ ասելու, որ որքան շատ հաջողություններ ունենա Հայաստանը՝ իր տնտեսությունը բարեփոխելով, կառուցելով կայուն եւ շարունակական աճ, ստեղծելով  աշխատատեղեր, այդքան ավելի լավ կլինի Եվրամիության համար, քանի որ  ինչպես  ասացի, մենք Հայաստանը համարում ենք եվրոպական ընտանիքի, մեր հարեւանության կարեւոր մի մաս: Մենք ցանկանում ենք, որ հայերը, մասնավորապես՝ երիտասարդներն, իրենց երկրում գտնեն  լիարժեք իրացում իրենց ձգտումներին»,-ասաց դեսպան Սվիտալսկին՝ հավելելով, որ միգուցե ռազմավարական իմաստով շատերի համար Հայաստանն այնքան էլ գրավիչ չլինի, այնուամենայնիվ,  այս երկիրն ունի հարուստ մշակույթ, որը  եվրոպական պատմության եւ ավանդույթների մի մասն է, տաղանդավոր մարդիկ, ովքեր կարող են լուրջ ներդրում ունենալ եվրոպական ինքնությունը համատեղ զարգացնելու գործում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]