Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պայծառ գունապնակով գեղանկարչական աշխատանքները հանձնվեցին արվեստասերների դատին

Պայծառ գունապնակով գեղանկարչական աշխատանքները հանձնվեցին 
արվեստասերների դատին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբկիրի Հայորդյաց տան սաները իրենց տաք, լուսավոր ու վառ գույներով գեղանկարչական աշխատանքները ներկայացրեցին «Աշխարհը մեր գույներով» խորագիրը կրող ցուցահանդեսին: Այն բացվեց սեպտեմբերի 14-ին «Նարեկացի» արվեստի միությունում:

«Երեխաների աշխարհն իրականում վառ է, բարի ու չափազանց գեղեցիկ: Այս ցուցահանդեսով նրանք ասես կոչ են անում հանրությանը դրական ու գունավոր տեսնել շրջապատող աշխարհը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արաբկիրի Հայորդյաց տան գեղանկարչության դասարանի 
մանկավարժ Աննա Կարապետյանը:

Կարապետյանն ընդգծեց, որ իր սաների մեջ կան երեխաներ, որոնք հետագայում կարող են լավ նկարիչներ դառնալ, իսկ նրանց մոտիվացնելու համար մանկավարժը տաղանդաշատ երեխաներին պարբերաբար տանում է ցուցահանդեսների, ծանոթացնում  ականավոր նկարիչների գործերին:

«Մենք աշխատում ենք ամեն տարի ցուցահանդեսներ կազմակերպել, քանի որ դա խթան է հանդիսանում, որ նրանք ավելի լավ աշխատեն ու կատարելագործեն իրենց հմտությունները»,-շեշտեց Աննա Կարապետյանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին 5-ից 15 տարեկան երեխաների 50 աշխատանքներ: Գերակշռում էին կարմիրը, դեղինը և այլ պայծառ գույները:

 

 Լուսանկարները՝ Գառնիկ Մելիք-Կարապետյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]