Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանում ներկայացվել են հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախնական տարբերակները

Երևանի քաղաքապետարանում ներկայացվել են հասարակական տրանսպորտի նոր 
ցանցի նախնական տարբերակները

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի 3-րդ նիստը, որի ընթացքում խորհրդատու WYG International ընկերության ներկայացուցիչ Ջոն Կոկլոուգը ներկայացրել է «Հանրային տրանսպորտային ցանցի տարբերակները» և «Ավտոբուսային երթուղային ցանցում ուղևորահոսքերի»  ընտրանքային կրկնողական ուսումնասիրության   հաշվետվությունները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հաշվետվությունների հիմնական առաջարկները վերաբերում էին առկա երթուղիների թվի մինչև երեք անգամ կրճատմամբ Երևան քաղաքի գործող երթուղային ցանցի օպտիմալացմանը։ Հաշվետվությունները նաև սահմանում են առանձնացված ավտոբուսային գծերի և կանգառահատվածների համար նոր չափորոշիչներ։

Ներկայացված առաջարկների կիրառելիությունը պարզելու նպատակով նիստը նախագահող Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն աշխատանքային խմբում ներգրավված ՀՀ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներին առաջարկել է վերոնշյալ չափորոշիչների կիրառելիության և իրագործելության վերաբերյալ ներկայացնել մասնագիտական գնահատական։

«Մեզ անհրաժեշտ է ունենալ բովանդակային քննարկում և հանգամանորեն ուսումնասիրել խորհրդատուի ներկայացրած նախնական առաջարկները։ Դրանք, ընդհանուր առմամբ, հիմնված են խորքային ուսումնասիրությունների վրա, սակայն այս հարցում մենք չենք կարող հիմնվել միայն խորհրդատուի մասնագիտական կարծիքի վրա։ Մենք ինքներս էլ պետք է ևս մեկ անգամ, լրացուցիչ համոզվենք, որ այն, ինչ առաջարկվում է, հնարավոր լավագույն տարբերակն է։ Մենք սկսել ենք բավականին պատասխանատու գործընթաց, որից ակնկալվող արդյունքի արդյունավետությունը մեծապես կախված է մեր կառուցողական ու ակտիվ քննարկումներից, ինչը և ակնկալում եմ բոլորից», - դիմելով աշխատանքային խմբի անդամներին՝ նշել է աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

Հիշեցնենք, որ մինչև այժմ մասնագիտական աշխատանքային խումբն ունեցել է ևս երկու հանդիպում, որոնց ընթացքում խորհրդատու կազմակերպության կողմից ներկայացվել են առաջարկներ՝ օպտիմալացման ընդհանուր հնարավորությունների, նոր ավտոբուսային երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի մասին գնումների ընթացակարգերի վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]