Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Գահերի խաղի» ստեղծողները սերիալի եզրափակիչ մասի մի քանի տարբերակ են նկարահանելու

«Գահերի խաղի» ստեղծողները սերիալի եզրափակիչ մասի մի քանի տարբերակ են նկարահանելու
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ ժողովրդականություն վայելող «Գահերի խաղը» սերիալի ստեղծողները կնկարահանեն ութերորդ եզրափակիչ տարեշրջանի ավարտական մասի մի քանի տարբերակ, որպեսզի խուսափեն նախքան պրեմիերան սյուժեի արտահոսքերից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է HBO ամերիկյան ալիքի ծրագրերի տնօրեն Քեյսի Բլոյսը:
«Ես գիտեմ, որ «Գահերի խաղի» ավարտական մասի համար պատրաստվում են նկարահանել մի քանի տարբերակ, որպեսզի ոչ ոք չկարողանա իմանալ, թե ինչ տեղի կունենա: Նման բան հարկ Է լինում անել երկար ձգվող շոուի դեպքում, որովհետեւ երբ դու ինչ-որ բան ես նկարահանում, մարդիկ իմանում են: Այնպես որ նրանք պատրաստվում են նկարահանել մի քանի տարբերակ, որպեսզի ստույգ պատասխան չլինի մինչեւ վերջին պահը»,- Բլոյսի խոսքը մեջբերում Է Independent-ը:
«Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի եզրափակիչ Էպիզոդը, որը թողարկվել Է օգոստոսի վերջին, հավաքել Է սերիալի համար ռեկորդային 16,5 մլն դիտում:
Հեռուստասերիալի հաջորդ եւ վերջին ութերորդ եթերաշրջանի թողարկումն սպասվում Է 2018 թվականի վերջին կամ 2019 թվականի սկզբին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]