Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աուդիտորական գործունեության ոլորտի նոր հայեցակարգով կնվազի պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների թիվը

Աուդիտորական գործունեության ոլորտի նոր հայեցակարգով կնվազի պարտադիր 
աուդիտի ենթակա կազմակերպությունների թիվը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտի բարելավման հայեցակարգն արդեն անցել է հանրային քննարկումներ. այն ներկայացվել է մասնագիտական շրջանակներին, շահագրգիռ կողմերին և հանրությանը: Ազգային ժողովում «Աուդիտորական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցին: «Հայեցակարգն այսօր գտնվում է կառավարությունում: Ֆինանսների նախարարությունը մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության նկատմամբ ունի վերահսկողության և իրավակարգավորման գործառույթ: Հայեցակարգի հիմնական մեխը կայանում է նրանում, որ կարգավորման գործառույթը ֆինանսների նախարարությունը փոխանցելու է օրենքով ստեղծված մասնագիտական կառույցին՝ վերահսկողությունը վերապահելով իրեն: Այսինքն՝ մի կողմից պետությունը իրականացնելու է վերահսկողություն, բայց իրավակարգավորման գործառույթը հանձնում է մասնագիտացված կառույցին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց փոխնախարարը:

Անդրադառնալով պատգամավորի դիտարկմանը, թե նոր հայեցակարգով առաջարկվում է վերականգնել աուդիտի պարտադիր նորմը՝ փոխնախարարը պարզաբանեց, որ իրենք ոչ թե առաջարկում են պարտադիր նորմի վերականգնում, այլ աուդիտի պարտադիր լինելու նորմի ճշգրտում: «Այսօր մենք 13 օրենքներով աուդիտի պարտադիր նորմ ունենք, որի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտները՝ թվով մոտավորապես 1180 սուբյեկտ, ենթակա են պարտադիր աուդիտի: Պարտադիր աուդիտի նորմի վերանայման արդյունքում, երբ մենք ճշգրտում ենք հանրային հաշվետվողականության առումով հասցեականությունը, այդ 1180-ը մեր գնահատականներով կդառնան մոտավորապես 580: Այսինքն՝ պարտադիր աուդիտի ենթարկվող կազմակերպությունների թիվը նվազելու է, սակայն լինելու է ավելի նպատակային և ավելի հստակ»,- մանրամասնեց Դավիթ Անանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]