Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Ձյուդոյի երիտասարդական թիմը չորս մարզիկով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը  


ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի երիտասարդական հավաքականը, ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, մեկնեց Սլովենիա` մասնակցելու Մարիբոր քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչ այդ հավաքականը ուսումնամարզական 2 նախապատրաստական հավաք էր անցկացրել Թբիլիսիում և Երևանում: Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Գասպար Հայրապետյանը (55 կգ), Էրիկ Հարությունյանը (55 կգ), Վահագն Չալյանը (81 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ):

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 41 երկրների 400-ից ավելի մարզիկներ: Այն կմեկնարկի սեպտեմբերի 15-ին, այդ օրը կմրցեն 55 կգ, 60 կգ, 66 կգ և 73 կգ քաշային կարգի մարզիկները, իսկ սեպտեմբերի 16-ին` 81կգ, 90 կգ, 100 կգ և +100 կգ քաշային կարգերը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ