Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Լոռու մարզում սպանության փորձի փաստով հարուցված քրգործն ընդունվել է ՀՔԾ քննիչի վարույթ


ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել քաղաքացու կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Լոռու մարզի բնակիչ Ա. Մ.-ն, տեղեկանալով, որ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի բաժնի քննչական բաժնի քննիչ Վ. Ա.-ն վարկաբեկող տեղեկություններ է տարածել իր ընտանիքի անդամների մասին, 29.08.2017թ.-ին` գերեզմանատան տարածքում, կանգնեցրել է ավտոմեքենայով երթևեկող Վ. Ա.-ին ու նրանից վրեժխնդիր լինելու նպատակով փորձել սպանել վերջինիս. իր մոտ պահվող դանակով հարձակվել է ավտոմեքենայում գտնվող քննիչի վրա, ով, սակայն, փախուստի է դիմել և մեկնել ոստիկանության բաժին: Ա. Մ.-ն ավտոմեքենայով հետապնդել է Վ. Ա.-ին, այնուհետև հասնելով վերջինիս` ոստիկանության Տարոնի բաժնի տարածքի դիմաց նույն դանակով հարվածներ է հասցրել նրան` պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածքներ, սակայն  հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ վնասազերծվել և բերման է ենթարկվել նշված բաժնի ոստիկանների կողմից:

Սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ