1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գևորգ Կոստանյանը վստահեցնում է, որ դատախազության համակարգում բարեփոխումներ միշտ արվել են

Գևորգ Կոստանյանը վստահեցնում է, որ դատախազության համակարգում 
բարեփոխումներ միշտ արվել են

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վստահեցնում է, որ  դատախազության համակարգում բարեփոխումներ միշտ արվել են: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, թե գլխավոր դատախազությունից իր հեռանալուց հետո այնտեղ բարեփոխումներ են սկսվել հատկապես դատախազության դեմ ՄԻԵԴ կայացրած վճիռներից հետո, Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ բարեփոխումներ արվել են նաև իր պաշտոնավարման ընթացքում:

«Իսկ ո՞վ է ասում, որ մինչ այս բարեփոխումներ չէին արվում: Ես չեմ կարողանում ձեր հարցադրման կոնտեքստը հասկանալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես նախկինում էլ էի Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, հիմա էլ եմ այնտեղ մեր պետության ներկայացուցիչը: Եվ նման հայցեր օրակարգում եղել են և՛ այն ժամանակ, և՛ հիմա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գևորգ Կոստանյանը:

Դիտարկմանը, թե հիմա ավելի գործնական քայլեր են արվում, օրինակ՝ նախնական կալանքը շատ դեպքերում չի կիրառվում, Կոստանյանը պատասխանեց. «Վստա՞հ եք: Ձեր հարցադրումը հիմքեր ունի՞, թե պարզապես հարցադրում է: Ես չեմ ասում, որ հիմա քայլեր չեն արվում: Քայլեր միշտ էլ արվել են ու շարունակում են արվել: Սակայն ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է Ձեր հարցադրումը հնչում այն համատեքստում, որ նախկինում չի արվել, հիմա արվում է: Ես վստահեցնում եմ, որ նման հարցադրման համար օբյեկտիվ հիմքեր չկան»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]