Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Մեծ Բրիտանիայում ահաբեկչության մեջ կասկածվող ռեկորդային թվով մարդկանց են ձերբակալել


ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը 2017 թվականին ռեկորդային թվով՝ 379 մարդ Է ձերբակալել, որոնք կասկածվում են ահաբեկչական գործողություն կատարելու մտադրության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկրի ՆԳ նախարարության զեկույցում, որն ստացել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Տվյալները ներկայացված են հունիսի վերջի դրությամբ, «68 տոկոս աճ Է նշվում այն ձերբակալությունների համեմատությամբ, որոնք կատարվել են անցյալ տարի (226 մարդ)», ասված Է փաստաթղթում:

Այդ թվում՝ 12 ձերբակալությունները կատարվել են մարտի 22-ին Վեսթմինստերյան կամրջի վրա իրականացված գրոհի կապակցությամբ, 23 ձերբակալություն՝ մայիսի 22-ին Մանչեսթրի մարզադաշտում կատարված ահաբեկչության, 21 ձերբակալություն՝ հունիսի 3-ին Լոնդոնի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Մեկ մարդ ձերբակալվել Էր հունիսի 19-ին Լոնդոնի հյուսիսում մզկիթի մերձակայքում իրականացված ահաբեկչության կապակցությամբ:

Ընդ որում 123 ձերբակալություններն ավարտվել են մեղադրանքների առաջադրմամբ, 105 քաղաքացիների մեղադրանքներ են ներկայացվել հակաահաբեկչական օրենսդրության կապակցությամբ, 189 մարդու ազատ են արձակել առանց մեղադրանքներ ներկայացնելու:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ