Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության վայրում հայտնաբերվել են երկու տեսակի զենքի պարկուճներ
14:36, 14 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի կենտրոնում կրակոցները հնչել են ինքնաձիգից և ատրճանակից։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին, որ Վերնիսաժի հարևանությամբ գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում կա մեկ սպանված։
«Դեպքի վայրում հայտնաբերվել է AK-74 տեսակի ինքնաձիգ, ինչպես նաև ինքնաձիգի և ատրճանակի պարկուճներ։ Այսինքն, նախնական տվյալներով, դեպքի վայրում աշխատել է երկու տեսակի զենք»,- նշեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Կատարվում է քննություն դեպքի մանրամասները և հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ոստիկանությունից հայտնեցին, որ մահացածը 1974 թ-ին ծնված Գ.Մ.-ն է, իսկ հիվանդանոց տեղափոխվաը՝ 1978թ-ին ծնված, առայժմ անհայտ անձ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում