Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռուսական թատրոնը նոր ներկայացումներով հագեցած թատերաշրջան է խոստանում

Ռուսական թատրոնը նոր ներկայացումներով հագեցած թատերաշրջան է խոստանում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գ. Գորինի «Հիշատակման աղոթք» բեմադրությամբ սեպտեմբերի 14-ին կմեկնարկի Կ.Ս.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 80-րդ թատերաշրջանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Հիշատակման աղոթք»-ը տևական ժամանակ է, ինչ թատրոնի խաղացանկում է և սիրված է հանդիսատեսի կողմից:

«Ավանդույթի համաձայն, այս անգամ էլ որոշում կայացվեց թատերաշրջանի մեկնարկը տալ հենց այս ներկայացմամբ: Անշուշտ, տարիների ընթացքում այն որոշակի փոփոխությունների է ենթարկվել. նոր դերակատարներ են ընդգրկվել, փոխվել են ներկայացման շեշտադրումները, սակայն բուն ասելիքը չի տուժել: Ռեժիսորական լուծումներն անփոփոխ են մնացել»,-նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:

 Խոսելով թատերաշրջանի բացման մասին` նա ընդգծել է. «Մի փոքր անհանգիստ եմ, քանի որ հոբելյանական թատերաշրջանն ենք բացում: Բնականաբար, ինձ հուզում է թատերախմբի վիճակը: Ըստ իս` դերասանները ստեղծագործական առումով լավ վիճակում են, ինչը շատ կարևոր է»,-ասել է Գրիգորյանը:

Թատրոնի խաղացանկում կան ներկայացումներ, որոնք մեծ մասսայականություն են վայելում: «Ցանկություն կա վերականգնելու Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը»: Այն իմ սիրելի գործերից է: Հավանում եմ նաև Յուրի Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը», «Ինչպես Աստվածներ», «Համադասարանցիները» ներկայացումները: Մեծ պատասխանատվությամբ եմ բեմադրել այս պիեսները»,-շեշտել է նա:    

Գրիգորյանը ներկայացրել է նաև թատրոնի առաջիկա ծրագրերը. «Շուտով մանկական ներկայացում կհանձնի Նորա Գրիգորյանը՝ «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա»: Կարծում եմ` շատ հետաքրքիր բեմադրություն կլինի, և փոքրիկները գոհ կմնան: Նորան նաև այլ գործերի մասին է մտածում. արծաթե դարաշրջանի պոետների մասին է լինելու: Թատերասերների դատին ենք հանձնելու նաև Միշել Տիբոյի «Իդեալական տղամարդը» դերասանուհի Վերոնիկա Սարոյանի ռեժիսուրայով»,-եզրափակել է գեղարվեստական ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]