Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սատկել Է աշխարհի ամենածեր պանդան

Սատկել Է աշխարհի ամենածեր պանդան
 ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենածեր պանդան՝ Բասի մականվամբ, սատկել Է Չինաստանի Ֆուցզյան արեւելյան նահանգի Ֆուչժոու քաղաքի գիտահետազոտական կենտրոնի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը: Նա 37 տարեկան Էր:

«Այդ տարիքը համարժեք Է մարդկային կյանքի հարյուր տարվան»,-նշել են մասնագետները լրագրողների հետ զրուցելիս: Նրանց խոսքով՝ կենդանու մարմինը դրվելու Է հատուկ թանգարանում, որը «կառուցվել Է Էգ բամբուկե արջի հիշատակի հավերժացման համար, որը բնության եւ մարդու միջեւ փոխհարաբերությունների ներդաշնակության խորհրդանիշն Է դարձել»:

Ինչպես նշում են բժիշկները, սատկելուց առաջ մի քանի ամսվա ընթացքում երկարակյաց պանդան տառապում Էր մի քանի հիվանդություններից, մասնվորապես լյարդի ցիռոզից եւ երիկամային անբավարարությունից: Աշխարհը Բասիի մասին առաջին անգամ իմացավ 1987 թվականին, երբ ՉԺՀ-ի կառավարությունը նրան Խաղաղ օվկիանոսով «գործուղման» ուղարկեց ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքի կենդանաբանական այգի: Այնտեղ պանդան ապրեց կես տարի: Այդ ընթացքում միջազգային ԶԼՄ-ները ավելի քան 20 հազար նյութ գրեցին նրա մասին: Լրագրողներն այն ժամանակ Բասիին տվեցին բազմաթիվ մակդիրներ, այդ թվում՝ «անկրկնելի պանդա», «բարեկամության հրեշտակ», «խաղաղության դեսպանորդ»:

Հետագայում նա շարունակել Է տպավորիչ կարիերա անել. 1990 թվականին Բասին արու Պանպանի հետ միասին դարձավ 1990 թվականի Պեկինի Ամառային ասիական խաղերի պաշտոնական թալիսմանը, մասնակցեց Չինաստանի մայրաքաղաքում անցկացված մի շարք տոնական միջոցառումների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]