Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Էօրնեկեան հանրակրթական դպրոցի» նոր մասնաշենքը բացեց իր դռները 471 աշակերտի համար

«Էօրնեկեան հանրակրթական դպրոցի» նոր մասնաշենքը բացեց իր դռները 471 
աշակերտի համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոցի» նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն Սուսաննա Վարդանյանն ասաց, որ դպրոցն առանձնահատուկ է կրթության որակով, այստեղ միջավայրը կրթությանը նպաստող է: «Մենք համագործակցում ենք կրթության եւ գիտության նախարարության հետ, ծրագրերը հիմնականում վերցնում ենք այնտեղից,սակայն ուսուցիչները բերում են նաեւ իրենց նորարարությունները: Յուրաքանչյուր դասարանում սովորում են 15 աշակերտ, դա արդեն ամենամեծ քայլն է»,-ասաց նա:

Վարդանյանի խոսքով` դպրոցում սովորող աշակերտները ոչ միայն Վաղարշապատից եւ հարակից գյուղերից են, այլեւ Երեւանից: «Դպրոց ընդունվում են հարցազրույցով, որը մշակված է նախադպրոցական տարիքի երեխաների կրթական մակարդակին համապատասխան: Միջին եւ բարձր դասարաններ ընդունվելու համար երեխաները քննություններ են հանձնում: Այս տարի 140 թեկնածուից առաջին դասարան ընդունել ենք 45-ին»,-ասաց նա:

«Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ում սովորող յուրաքանչյուր երեխա ունի հաշվեքարտ, որ հաշվին յուրաքանչյուր տարի 100 ԱՄՆ դոլար է փոխանցվում: Դպրոցն ավարտելիս երեխան իր ստացած 1200 դոլարով կարող է լուծել իր հետագա ուսման խնդիրները: «Մեր դպրոցի առավելություններից մեկն այն է, որ մեր երեխաները կրկնուսույցի կարիք չեն ունենում: Դպրոցում կան հատուկ խմբակներ: Այս տարի TOEFL-ի մասնագետ էլ ենք բերել դպրոց, որը հոկտեմբերից կսկսի պարապմունքները»,-հավելեց նա:

Հանրակրթական ուսումնական հաստատության տեսուչ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի խոսքով`  դպրոցը 2009 թվականին սկսել է 80 աշակերտով, այդ տարում աշակերտ գտնելու խնդիր կար: Այսօր դպրոցում սովորելու համար շատերն են դիմում: Այն նախատեսված է 600 աշակերտի համար: «Բարերար Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ մենք այսօր ունենք այսպիսի շքեղ պայմանները: Ուսուցիչն այստեղ գիտի, որ պատասխանատու է ծնողի, եկեղեցու եւ աշակերտի առջեւ: Դասավանդողներին այստեղ ընդունում ենք ե՛ւ հարցազրույցով, ե՛ւ քննությամբ»,- ասաց նա:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին  Բ  Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից եւ Էդուարդո Էռնեկյանի բարերարությամբ 2009 թվականի սեպտեմբերի 1-ին, Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոցի հիմքի վրա: Ներկայումս դպրոցում գործում է 32 դասարան` 1-12 դասարանի 471 աշակերտներով, որոնց դասավանդում են 58 արհեստավարժ մանկավարժներ:

Դպրոցը գործում է անվճար հիմունքներով: Բոլոր աշակերտներին տրամադրվում են անհատական համակարգիչներ, դպրոցական համազգեստ:

Դպրոցը հագեցված է ժամանակակից տեխնիկայով, առարկայական լաբորատորիաներով:  Այնտեղ առկա են երգչախմբի եւ պարի խմբակներ, հանգստի սենյակներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]