Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ ռազմաօդային զորավարժություններ կիրականացնեն
12:35, 14 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ամենամյա ծրագրի համաձայն՝ սեպտեմբերի 18-ից կմեկնարկեն թռիչքա-մարտավարական «TurAz Qartalı-2017» համատեղ ռազմաօդային զորավարժությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Զորավարժություններին մասնակցելու են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի մինչև 30 ավիացիոն միջոց, որոնց շարքում են՝ МиГ-29, F-16, Су-25, C-130 Herkules և CASA CN-235, ինչպես նաև Ми-35, Ми-17 և Sikorsky S-70 ուղղաթիռներ:
Համատեղ զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 30-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում