1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գորիսի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին

Գորիսի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ 2017 թվականի նոյեմբերի 5-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընտրությունները կազմակերպելու նպատակով կառավարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացնի ավելի քան 20 մլն դրամ, իսկ Ոստիկանությանը՝ 2,2 մլն դրամ: 2017 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը հրաժարական էր ներկայացրել: Սեպտեմբերի 11-ին համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]