Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Նոյեմբեր

Արցախի նախագահն ընդունել է միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների


ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Կարինե Աթայանը, քննարկվել են առողջապահության ոլորտին վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման հանդիպումներն ու քննարկումները՝ դրանք համարելով պահանջված մեր հանրապետությունում բժշկության զարգացման եւ առաջատար միջազգային փորձի կիրառման տեսանկյունից:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ