Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հանդես է եկել համերաշխության կոչով

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հանդես է եկել համերաշխության կոչով

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով սեպտեմբերի 9-ին կայացած ընտրություններում վերընտրվել էր տվյալ պաշտոնում, հանդես է եկել համերաշխության կոչով: «Արմենպրես»-ը ներկայացնում է Զոհրաբյանի հայտարարությունն ամբողջությամբ:

«Հարգելի գործընկերներ, Համերաշխության կոչիս հասցեատերերը բոլոր այն փաստաբաններն են, ովքեր սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դժգոհ են կամ վիրավորված փաստաբանների պալատից կամ անձամբ ինձնից: Ընդունում եմ, որ իդեալական չեմ աշխատում և ունեմ թերություններ: Հարգում եմ յուրաքանչյուր քննադատություն, նույնիսկ եթե քննադատողն անձամբ չի կրում այդ գաղափարները կամ փաստացի գործում է իր կողմից առաջադրած գաղափարներին հակառակ:

Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ հարաբերությունները պարզել (լուծման նպատակով) իրենց համար ընդունելի ցանկացած ձևով, այդ թվում՝ հրապարակային՝ լրատվամիջոցների ներկայությամբ: Պատրաստ եմ (ընդդիմախոսներիս համաձայնության դեպքում) հրապարակել փաստաբանների պալատի նախորդ ժամանակահատվածի ֆինանսական բոլոր մանրամասները, որոնք վերաբերում են ինձ և ընդդիմախոսներիս:

Պատրաստ եմ նաև ընդդիմախոսներիս հետ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններպարզելու:

Կոչիս նպատակը մեկն է՝ ամրապնդել մեր միասնականությունը, այդ թվում՝ մեր բոլորի ներուժն ուղղելփաստաբանության զարգացմանը: Մեր ուժը միասնության մեջ է:

Սպասում եմ Ձեր արձագանքին»:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]