1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գույքահարկից ազատումը ստեղծում է ռիսկեր. ֆինանսների փոխնախարար

Զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գույքահարկից ազատումը ստեղծում է 
ռիսկեր. ֆինանսների փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը դեմ է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության առաջարկությունը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ օրինագծով առաջարկվում է գույքահարկից ազատել ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց: «Կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ, քանի որ, ներկայացված առաջարկությունը մի կողմից հակադրվում է գույքահարկով հարկման ընդհանուր տրամաբանությանը, մյուս կողմից ստեղծում է արտոնությունից անհարկի օգտվելու ռիսկեր և չի հանգեցնելու իր առջև դրված խնդիրների իրագործմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ջանջուղազյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]