Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Նոյեմբեր

«Մերիդիան» ազատ տնտեսական գոտում կգործի ոսկեգործական նոր ընկերություն


ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրը որոշեց «Արոյան» ՍՊԸ-ին «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրել: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է գործունեություն ծավալել ոսկերչության ոլորտում՝ 8 տարվա ընթացքում իրականացնելով 11 մլն դոլարի ներդրում:

«Ընթացիկ տարում նախատեսվում է բացել 5 նոր աշխատատեղ, իսկ մոտակա 8 տարիներին՝ մինչև 100 նոր աշխատատեղ` 300 դոլար միջին աշխատավարձով: Ընկերությունը պլանավորում է արտահանումն իրականացել հետևյալ հիմնական ուղղություններով՝ ՌԴ, Ղազախստան, ԱՄԷ, Կատար, Բահրեյն, Քուվեյթ, Օման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: Արտադրանքի արտահանման տարեկան ծավալը կկազմի մոտ 2,5 մլն դոլար:



Այս թեմայով

... վերջին լուր "«Սոչի 2014»" թեմայով

... վերջին լուր "«Եվրատեսիլ 2015»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ