Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Կառավարությունը ևս երկու ընկերության մաքսատուրքից ազատեց


ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ «ԱՆԴ» և «ԼԵՎ էներջի» ընկերությունները կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ներմուծվող սարքավորումներն ու հումքն «ԱՆԴ» ընկերությունն օգտագործելու է գյուղատնտեսության ոլորտում: «ԼԵՎ էներջի»-ի ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 37,9 մլն դրամ։ Ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ «Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2,8 մլրդ ՀՀ դրամ։ Նախատեսվում է ստեղծել 9 նոր աշխատատեղ՝ 115 000 դրամ միջին աշխատավարձով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

«ԼԵՎ էներջի»-ն կառավարության մեկ այլ որոշմամբ տրամադրվել է նաև ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ