Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Նոյեմբեր

Կառավարությունը հաստատեց գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը


ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ ներկայումս գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող գործոններից է տնտեսավարողների վարկավորման մատչելիության ցածր մակարդակը:

«Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել վարկավորման մատչելիության մակարդակը` հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, պայմանների բարելավման միջոցով: Արդյունքում կընդլայնվի տնտեսվարողների կարողությունները և կխթանվի արդիական տեխնոլոգիաների ներդրումը: Ծրագրով նախատեսվում է վարկավորման պայմանների սահմանումն ըստ վարկավորման ուղղությունների, վարկավորման մեխանիզմների, սուբսիդավորման ձևի ու չափի հստակեցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ սահմանամերձ համայնքների գյուղացիներին սուբսիդավորված վարկերը կտրամադրվեն 23 տոկոսով, իսկ մյուս համայնքների բնակիչներին՝ 5 տոկոսով:

Իգնատի Առաքելյանի խոսքով, ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացումը կհանգեցնի համախառն արտադրանքի աճին, էականորեն կնվազեն բանկերի և վարկային կազմակերպությունների ռիսկերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը, կընդլայնվեն գյուղատնտեսությունում տնտեսվարողների կարողությունները, սահմանված ժամկետում և պահանջներին համապատասխան կիրականացվեն գյուղատնտեսական մթերքների արտադրության կազմակերպման աշխատանքները և այլն: Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգի համաձայն հանրապետությունում 2011 թ. ապրիլի 1-ից իրականացվել է վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր: Տրամադրվել են հայկական դրամով 14 տոկոս տոկոսադրույքով վարկեր մինչև 3 մլն դրամ գումարով 2 տարի մարման ժամկետով: Սուբսիդավորվել է վարկերի տոկոսադրույքի 4 տոկոսային կետին, իսկ հանրապետության առավել կարիքավոր թվով 225 համայնքների վարկառունների վարկերի տոկոսադրույքի 6 տոկոսային կետին համարժեք մասը: 2015 թ.-ից բոլոր համայնքների համար սահմանվել է տոկոսադրույքների 6 տոկոսային կետին համարժեք մասի սուբսիդավորում: Ընդհանուր առմամբ, 2011 թ. ապրիլի 1-ից մինչև 2017 թ. հունիսի 30-ը տրամադրվել է շուրջ 127.5 հազար միավոր վարկ 106.4 մլրդ դրամ գումարով: Սուբսիդավորված գումարը կազմել է շուրջ 5.1 մլրդ դրամ:



Տպել    |  In English

Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ